13:10  ,  19 սեպտեմբերի, 2021

Դիեգո Ֆորլանը հեռացվել է «Աթենասի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ուրուգվայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Աթենասը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Դիեգո Ֆորլանին։

42-ամյա ուրուգվայցի մասնագետն այս տարվա մարտին էր գլխավորել Սան Կառլոս քաղաքը ներկայացնող թիմը։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 12 տուր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը։

Դիեգո Ֆորլանի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2022 թվական։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն անցած տարի գլխավորել էր նաեւ «Պենյարոլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English