11:09  ,  19 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ն հերքում է․ Մեսին չի ստանա 110 միլիոն եվրո

Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հերքել է տարածված լուրերը, թե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երեք տարի փարիզյան ակումբում հանդես գալու դեպքում կստանա 110 միլիոն եվրո։

«Այդ թվերը հեռու են իրականությունից։ Պայմանագրի պայմանները գաղտնի են, բայց ես կարող եմ ասել, որ հրապարակված թվերը ճիշտ չեն»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում առաջին տարվա համար կստանա 30 միլիոն եվրո, իսկ երկրորդ եւ երրորդ մրցաշրջաններն անցկացնելու դեպքում դրան կգումարվի տարեկան 10 միլիոն եվրո բոնուս հավատարմության համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ