00:59  ,  19 սեպտեմբերի, 2021

«Ատալանտան» արտագնա հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց A Սերիայի նորեկ «Սալերնիտինային»: Հյուրերի հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան:

«Ատալանտան» 7 միավորով 7-րդն է, իսկ «Սալերնիտինան» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը:

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Սալերնիտինա» - «Ատալանտա»՝ 0:1 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English