Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց A Սերիայի նորեկ «Սալերնիտինային»: Հյուրերի հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան:
«Ատալանտան» 7 միավորով 7-րդն է, իսկ «Սալերնիտինան» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը:
Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր
«Սալերնիտինա» - «Ատալանտա»՝ 0:1 (տեսանյութ)
Դուվան Սապատա, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում