23:11  ,  18 սեպտեմբերի, 2021

Գարեթ Բեյլը չի խաղա 2 ամիս

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է:

As-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 8-10 շաբաթ: Նշվում է, որ նա դաշտ կվերադառնա նոյեմբերից ոչ շուտ:

Օրեր առաջ Բեյլը վնասվածք էր ստացել «Ռեալի» մարզման ժամանակ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 3 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ:

«Ռեալում» հանդես գալու ընթացքում Գարեթ Բեյլը 102 հանդիպում է բաց թողել վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում