22:14  ,  18 սեպտեմբերի, 2021

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Վերոնայի» դեմ խաղին

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը մկանային խնդիրների պատճառով բաց է թողել «Ռոմայի» նախորդ մարզումը: 32-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» հետ մեկնել է Վերոնա, սակայն նրա մասնակցությունը հարցականի տակ է հանդիպմանը:

«Վերոնա» - «Ռոմա» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 3 խաղի՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նա չէր մասնակցել նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղին (5:1), որն անցկացվել է սեպտեմբերի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում