21:58  ,  18 սեպտեմբերի, 2021

«Ինտերը» խփեց 6 գոլ, Էդին Ջեկոյի դուբլը 5 րոպեում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ: Միլանյան ակումբից երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որն առաջին խաղակեսում փոխարինել էր վնասվածք ստացած Խոակին Կորեային:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 10 միավոր և ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ: «Բոլոնիան» 7 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 6:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 6, Միլան Շկրինիար, 30, Նիկոլո Բարելա, 34, Մատիաս Վեսինո, 54, Էդին Ջեկո, 63, 68 – Արտուր Թեթ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում