21:53  ,  18 սեպտեմբերի, 2021

Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնեց «Կրասնոդարին»

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Գրոզնիի «Ախմատի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դաշտ էր դուրս եկել կրասնոդարցիների մեկնարկային կազմում, իսկ 23-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: 41-րդ րոպեին 21-ամյա Սպերցյանի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ռեմի Կաբելան բացեց հանդիպման հաշիվը: Քիչ անց հայ ֆուտբոլիստը մասնակցեց նաև հյուրերի երկրորդ գոլային գրոհին: Նա փոխարինվեց 89-րդ րոպեին:

Նախորդ տուրում Էդուարդ Սպերցյանը գրավել էր «Ռոստովի» դարպասը՝ խփելով առաջին գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Ախմատն» 9 միավորով 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ախմատ» - «Կրասնոդար»՝ 0:2

Ռեմի Կաբելա, 41, Վլադիմիր Իլյին, 44

Հեռացում՝ Զորան Նիզիչ, 66 («Ախմատ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում