20:20  ,  18 սեպտեմբերի, 2021

«Աթլետիկոն» չհաղթեց տանը, Ֆալկաոն վերադարձը Լա Լիգա նշեց գոլով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ և 11 միավորով ընթացիկ առաջատարն է: Խաղի վերջնամասում մադրիդյան ակումբից կարմիր քարտ ստացավ պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը:

«Ռայո Վալյեկանոն» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ: «Ռայո Վալյեկանոյի» երրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած 35-ամյա կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը վերադարձը Լա Լիգա նշեց գոլով:

Հիշեցնենք, որ «Մոնակոյի», պորտուգալական «Պորտուի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին հարձակվող Ֆալկաոն Իսպանիայում 2011-2013-ը հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում»:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Աթլետիկո» - «Աթլետիկ»՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Ժոաո Ֆելիշ, 78 («Աթլետիկո»)

«Ռայո Վալյեկանո» - «Խետաֆե»՝ 3:0 (տեսանյութ)

Օսկար Տրեխո, 8 (11մ), Պաթ Ցիս, 78, Ռադամել Ֆալկաո, 81

Չիրացված 11 մետրանոց՝ Էնես Ունալ, 86 («Խետաֆե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում