20:10  ,  18 սեպտեմբերի, 2021

«Արսենալի» ու «Լիվերպուլի» հաղթանակները, «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը հաղթական ստացվեց «Լիվերպուլի» ու Լոնդոնի «Արսենալի» համար, իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բավարարվեց ոչ ոքի արդյունքով:

«Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով ուժեղ գտնվեց «Քրիսթալ Փելասից», «Արսենալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 0:0 հաշվով ավարտեց «Սաութհեմփթոնի» դեմ տնային հանդիպումը:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 0:0 (տեսանյութ)

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 43, Մոհամեդ Սալահ, 78, Նաբի Կեյտա, 89

«Բարնլի» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 30

«Նորվիչ» - «Ուոթֆորդ»՝ 1:3 (տեսանյութ)

Տյեմու Պուկի, 35 – Էմանուել Դենիս, 17, Իսմաիլա Սար, 63, 82

«Վուլվերհեմփթոն» - «Բրենտֆորդ»՝ 0:2 (տեսանյութ)

Այվեն Տոունի, 28, Բրայան Մբեումո, 35

Հեռացում՝ Շանդոն Բապտիստե, 64 («Բրենտֆորդ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում