18:30  ,  18 սեպտեմբերի, 2021

Մբապեն Մեսիից ու Նեյմարից զգալիորեն քիչ է վարձատրվում ՊՍԺ-ում

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական ակումբում ստանում է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է L’Équipe-ը:

ՊՍԺ-ի մյուս 2 հարձակվողներ Լիոնել Մեսիի ու Նեյմարի տարեկան աշխատավարձը կազմում է 30 միլիոն եվրո:

Այս ամռանը Մբապեն ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը չկարողացավ ՊՍԺ-ի հետ փոխհամաձայնության գալ նրա տրանսֆերի հարցում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30-ը: Ֆրանսիացի հարձակվողը 2017-ին «Մոնակոյից» վարձակալությամբ էր տեղափոխվել ՊՍԺ, որը հետագայում նրա տրանսֆերի համար վճարել է 145 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում