16:22  ,  18 սեպտեմբերի, 2021

Պելեն պատմել է ինքնազգացողության մասին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն պատմել է ինքնազգացողության մասին: Ավելի վաղ աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել էր և ենթարկվել հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության:

«Ընկերներ, շարունակում եմ վերականգնողական փուլը: Այսօր ինձ տեսակցության էին եկել ընտանիքիս անդամները: Շարունակում եմ ժպտալ ամեն օր: Շնորհակալ եմ մեծ սիրո համար»,- Ինստագրամում գրել է 80-ամյա բրազիլացին:

Հիշեցնենք, որ Պելեն պատմության միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում