Լաս Վեգասում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտերը:
Ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հանդիպել է 31-ամյա ամերիկացի Խրիստոս Գիագոսի հետ: Հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպերի:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում 24-ամյա հայ մարտիկին, որի հաղթանակը գնահատվում է 1.11 գործակցով: Խրիստոս Գիագոսի հաղթանակը ստացել է 6.70 գործակից:
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 16 հաղթանակ և կրել 2 պարտություն։ Գիագոսը գրանցել է 19 հաղթանակ ու պարտվել 8 անգամ։
Արման Ծառուկյան - Խրիստոս Գիագոս մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 18-ի գիշերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում