14:53  ,  18 սեպտեմբերի, 2021

Ռայոլան պատմել է, թե ինչով է Իբրահիմովիչը զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է 39-ամյա ֆուտբոլիստի ծրագրերի մասին: Իտալացի գործակալի խոսքով՝ Իբրահիմովիչը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին:

«Տեսնենք, թե ինչ Զլատանը կցանկանա անել հուլիսին: Նա միշտ որոշումներ է կայացնում առանց շտապելու: Այն օրը, երբ Իբրահիմովիչն իրեն չի զգա առանցքային խաղացող, կավարտի կարիերան և իր կյանքում նոր էջ կբացի ակումբի տնօրենի պաշտոնում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ «Միլանի» հետ Զլատան Իբրահիմովիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում