12:50  ,  18 սեպտեմբերի, 2021

49-ամյա Յարոմիր Յագրը վերադարձը նշել է գոլով

Չեխ լեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը վնասվածքից հետո վերադարձը սառույց նշել է գոլով: 49-ամյա հոկեյիստը «Կլադնոյի» կազմում մասնակցել է «Լիբերեցի» դեմ Չեխիայի առաջնության խաղին: Նրա գոլը չի օգնել «Կլադնոյին», որը պարտվել է 2:3 հաշվով:

Յարոմիր Յագրը սեպտեմբերի սկզբնամասում վնասվածք էր ստացել «Սլավիայի» հետ ընկերական հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Յարոմիր Յագրը մինչև 2018 թվականի հունվար հանդես է եկել Հոկեյի ազգային լիգայում (NHL), որի պատմության երկրորդ ամենաարդյունավետ խաղացողն է: NHL-ում նա 1733 խաղում 1921 միավոր է հավաքել «Գոլ+փոխանցում» հաշվարկով: Այդ ցուցանիշով նրան գերազանցում է միայն կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրետցկին, որը հավաքել է 2857 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում