11:55  ,  18 սեպտեմբերի, 2021

Մատեու Լաոսը` Լա Լիգայի լավագույն մրցավար

Անտոնիո Մատեու Լաոսը ճանաչվել է Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն մցավար: Լաոսի օգնական Պաու Սեբաստիան Դևիսն արժանացել է լավագույն եզրային մրցավարի մրցանակին, hաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը:

Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են նաև Իսպանիայի մյուս լիգայի լավագույնները:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մատեու Լաոսը սպասարկել էր նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անգլիական «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում