22:20  ,  17 սեպտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը՝ «Կադիսի» մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Կադիսը» Վիգոյում կհյուրընկալվի «Սելտային»։ Հյուրերի մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։

«Սելտա» - «Կադիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

«Կադիսը» 4 խաղում վաստակել է 2 միավոր եւ 16-րդն է։ «Սելտան» 1 միավորով 18-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով