21:27  ,  17 սեպտեմբերի, 2021

Հայաստանի գավաթ. «Փյունիկը» պայքարից դուրս թողեց ԲԿՄԱ-ին

Երեւանի «Փյունիկը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում «Փյունիկը» մրցեց ԲԿՄԱ–ի հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին։ Դուբլի հեղինակ դարձավ Ուգո Ֆիրմինոն։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Նորավանքը», «Արարատ-Արմենիան» եւ «Վանը»։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 1։2

Արթուր Սերոբյան, 24 – Ուգո Ֆիրմինո, 64, 90+4

«Վան» - «Սևան»՝ 2:2, 11մ՝ 3:1 (հիմնական եւ լրացուցիչ ժամանակ՝ 2։2)

Էռնիստ Բատիրկանով, 45+1, 73 - Բաբու Չամ, 35, Ջունիոր, 90+1

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Մաթար Բադջիե, 41 – Արտյոմ Ավանեսյան, 18, Մաիլսոն Լիմա, 86

«Շիրակ» - «Նորավանք»՝ 0։1

Արթուր Սոխիեւ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս