00:12  ,  18 սեպտեմբերի, 2021

Հայ բռնցքամարտիները մեկնել են բանակայինների աշխարհի առաջնության

Բռնցքամարտի Հայաստանի թիմը մարզիչներ Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու բանակայինների աշխարհի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը կներկայացնեն Սեյրան Եղիկյանը (49 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (64 կգ), Արմեն Մաշակարյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 18-25-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում