23:14  ,  17 սեպտեմբերի, 2021

«Յուվենտուսի» ռեկորդային ֆինանսական կորուստները

Թուրինի «Յուվենտուսն» ավարտված ֆինանսական տարում ունեցել է ակումբի պատմության մեջ ռեկորդային ֆինանսական կորուստներ՝ 209,9 միլիոն եվրո, հաղորդում է թուրինյան թիմի պաշտոնական կայքը։

Ֆինանսական կորուստները երկու անգամ գերազանցել են անցած տարվա կորուստները։ Գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով անցած մրցաշրջանի հանդիպումներն առանց երկրպագուների անցկացնելն է։

12 ամսում «Յուվենտուսի» հասույթը նվազել է 16 տոկոսով եւ կազմել է 480,7 միլիոն եվրո։ Ֆինանսական տարին ավարտվել է հունիսի 30–ին։

Ակումբի գործառնական ծախսերը 414,1 միլիոն եվրոյից աճել են մինչեւ 449,3 միլիոն եվրո։ Պարտքը 385,2 միլիոնից ավելացել է մինչեւ 389,2 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում «Յուվենտուսը» գրավեց չորրորդ տեղը եւ 9 տարում առաջին անգամ չդարձավ չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում