22:11  ,  17 սեպտեմբերի, 2021

Կարագեր. Ռոնալդուն Սուլշերի համար կստեղծի բազմաթիվ խնդիրներ

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Հասկանալի է էյֆորիան, որն առաջացրել է Ռոնալդուի վերադարձը «Օլդ Տրաֆորդ», բայց նա բազմաթիվ խնդիրներ կստեղծի Ուլե-Գունար Սուլշերի համար։ Նա նաեւ կլուծի որոշ խնդիրներ, բայց Ռոնալդուի տրանսֆերն ավելի հաջող կլինի Պրեմիեր լիգայի, քան «Մանչեսթեր Յունայթեդի» համար։

Թեեւ Ռոնալդուի հետ նրանք հաղթել են 5 խաղից 3-ում, ես չեմ կարծում, որ Ռոնալդուն կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» դառնալ Անգլիայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսներ նվաճող թիմ»,- Կարագերի խոսքը մեջբերում է The Telegraph–ը

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում սեպտեմբերի 19-ին մանչեսթերյան թիմն արտագնա հանդիպում կանցկացնի «Վեստ Հեմի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում