22:45  ,  17 սեպտեմբերի, 2021

Ռայոլա. Կա հավանականություն, որ Պոգբան կվերադառնա «Յուվենտուս»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակի մասին։

«Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Մենք կխոսենք անգլիական ակումբի հետ եւ կտեսնենք։

Ակնհայտ է, որ Թուրինը մնացել է Պոգբայի սրտում, եւ նա զգայուն է այդպիսի հանգամանքների նկատմամբ։ Կա հավանականություն, որ Պոգբան կվերադառնա «Յուվենտուս», բայց դա կախված է նաեւ իտալական ակումբից»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Rai Sport-ը։

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում