21:12  ,  17 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ի մարզական տնօրեն. Մեսին ցանկանում էր կարիերան ավարտել «Բարսելոնայում»

Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ բանակցությունների մանրամասների մասին։

«Մենք Մեսիի հետ բանակցել ենք հունվարից։ «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ավարտին մնացել էր կես տարի։ Ես կարծում եմ՝ Լեոն ցանկանում էր մնալ «Բարսելոնայում»։ Նա վստահ էր, որ չի ցանկանում փոխել ակումբը եւ ասում էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։

Բայց Մեսիի պատմությունը «Բարսելոնայում» ավարտվել է եւ սկսվել է ՊՍԺ–ում։ Անհավանական է տեսնել Մեսիի նման ֆուտբոլիստին ՊՍԺ–ի խաղաշապիկով։ Շատ հաճելի զգացողություն է»,- պատմել է Լեոնարդոն Canal Plus-ին։

Մեսին ֆրանսիական ՊՍԺ-ի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում