18:13  ,  17 սեպտեմբերի, 2021

Հայաստանի գավաթ. «Վանը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցեցին Չարենցավանի «Վանն» ու «Սեւանը»։ Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրեց «Վանը» (3։1), որն էլ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Նորավանքն» ու «Արարատ-Արմենիան»։ Վերջին ուղեգիրը կվիճարկեն ԲԿՄԱ-ն ու «Փյունիկը»։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Վան» - «Սևան»՝ 2:2, 11մ՝ 3:1 (հիմնական եւ լրացուցիչ ժամանակ՝ 2։2)

Էռնիստ Բատիրկանով, 45+1, 73 - Բաբու Չամ, 35, Ջունիոր, 90+1

Սեպտեմբերի 17

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 19։30

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Մաթար Բադջիե, 41 – Արտյոմ Ավանեսյան, 18, Մաիլսոն Լիմա, 86

«Շիրակ» - «Նորավանք»՝ 0։1

Արթուր Սոխիեւ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ