20:51  ,  17 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» ավագը կերկարաձգի պայմանագիրը

Իտալական «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին նոր պայմանագիր կկնքի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ։ Այդ մասին հայտնել է պորտուգալացի մարզիչը Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած 5։1 հաշվով հաղթանակից հետո, փոխանցում է gazetta.it-ը։ Պելեգրինին դարձել էր դուբլի հեղինակ։

25-ամյա իտալացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պելեգրինին 2017 թվականին է վերադարձել «Ռոմա», որի սան է։ 2015-ին նա հեռացել էր հռոմեական ակումբից՝ միանալով «Սասուոլոյին»։

Պելեգրինի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։

Պելեգրինին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English