20:10  ,  17 սեպտեմբերի, 2021

Նգոլո Կանտեն կխաղա «Տոտենհեմի» դեմ

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերականգնվել է վնասվածքից հետո եւ կկարողանա մասնակցել «Տոտենհեմի» հետ լոնդոնյան դերբիին Անգլիայի առաջնության 5–րդ տուրում։

«Կանտեն վերադարձել է, նա լիարժեք վերականգնվել է եւ կկարողանա խաղալ այս տուրում»,- նախախաղային ասուլիսում հայտնել է «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն երեք հանդիպման է մասնակցել «Չելսիի» հետ եւ գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ 30-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել նախորդ երկու հանդիպումը «Աստոն Վիլայի» (3:0) եւ «Զենիթի» դեմ (1:0)։

«Տոտենհեմ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում