17:10  ,  17 սեպտեմբերի, 2021

Ստեֆան Էլ-Շաարավի. Մեծ պատիվ է մարզվել Մոուրինյոյի նման մասնագետի ղեկավարությամբ

Իտալական «Ռոմայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին դրվատանքով է խոսել թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։

«Մոուրինյոն մեծ էնտուզիազմ է առաջացրել թիմում։ Մրցաշրջանի սկզբից մեզ հաջողվում է կատարել նրա հրահանգները եւ ցուցադրել հաղթական մտածելակերպ։ Ես գոհ եմ իմ արածից։

Մոուրինյոն մարզիչ է, որը շատ է հաղորդակցվում խաղացողների հետ։ Նա վստահում է ինձ։ Մեծ պատիվ է մարզվել Մոուրինյոյի նման մասնագետի ղեկավարությամբ»,- Ստեֆան Էլ-Շաարավիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Ռոման» 5։1 հաշվով հաղթել է Սոֆիայի ԲԿՄԱ-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում