15:40  ,  17 սեպտեմբերի, 2021

Պոպով. Նաիր Տիկնիզյանը չի կարողանում խաղալ պաշտպանությունում

Ռուսական «Ամկարի» ու «Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Պոպովն անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» նորեկ, ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանին, որը ֆրանսիական «Մարսելի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (1:1) կարմիր քարտ էր ստացել 58-րդ րոպեին:

«57-րդ րոպեից հետո գնաց քնելու: Տիկնիզյանը պարզապես չի կարողանում խաղալ պաշտպանությունում: Լոմովիցկին, Տիկնիզյանը և մի շարք այլ երիտասարդ խաղացողներ պարզապես չեն կարողանում պաշտպանվել, ինչպես նաև խաղալ մեկը մեկի դիմաց: Ռուսաստանում հիմա չկա նորմալ դպրոց: Հիմա բոլորը կարծես թե տեխնիկապես լավ պատրաստված են՝ ազարտն աչքերին: Սակայն դա ազարտ չէ, դա դանդաղացված գործողության ռումբ է:

Այդ հեռացումը տեղին չէր: Հնարավոր է, որ առանց դրա «Լոկոմոտիվը» կարող էր հասնել հաղթանակի: Նրանք դիմանում էին ճնշմանը, սակայն Տիկնիզյանին բավականացրեց 60 րոպե, ինչից հետո նա «անջատվեց»»,- Ալեքսեյ Պոպովի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն:

Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանի հեռացումից հետո ռուսական ակումբը վերջնամասում կարողացել էր խփել պատասխան գոլը և խուսափել պարտությունից՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում