15:08  ,  17 սեպտեմբերի, 2021

Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն գոլի հավակնորդներին:

Եվրոպայի լիգայում շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Կարլ Տոկո Էկամբին («Լիոն»), Էզեկիել Պալասիոսը («Բայեր»), Վիկտոր Օսիմհենը («Նապոլի») և Դեկլան Ռայսը («Վեստ Հեմ»):

Կոնֆերենցիաների լիգայում տուրի լավագույն գոլի հեղինակի թեկնածուների թվում են Լորենցո Պելեգրինին («Ռոմա»), Ֆլավիեն Տայտը («Ռեն»), Գրեհեմ Քարին («ԲԿՄԱ Սոֆիա») և Ռիկարդո Գոմեսը («Պարտիզան»):

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ներկայացրել էր նաև Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում