16:12  ,  17 սեպտեմբերի, 2021

Յուրգեն Կլոպ. Լևանդովսկին լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել եմ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել է: Գերմանացի մասնագետն առանձնացրել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

«Եթե անկեղծ, անարդար կլիներ նշել այլ ֆուտբոլիստի: Այն, ինչ արել է Լևանդովսկին, ինչպես է օգտագործել իր ներուժը և իրեն ստիպել դառնալ ավելի լավը, անհավանական է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոբերտ Լևանդովսկին Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 2010-2014-ը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս