17:42  ,  17 սեպտեմբերի, 2021

US Open-ի 18-ամյա հաղթողը պատմել է, թե ինչպես է ծախսելու պարգևավճարը

18-ամյա բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն պատմել է, թե ինչ է անելու ԱՄՆ-ի բաց առաջնության պարգևավճարը, որը կազմում է 2.5 միլիոն դոլար:

«Այս պահին դեռ որոշում չկա: Երևի, գումարը կտամ ծնողներիս, նրանք ավելի լավ գիտեն՝ որտեղ ծախսել: Իհարկե, մի մասը կտրամադրվի մրցաշարի հետ կապված ծախսերին: Թենիսը շատ թանկ մարզաձև է»,- Ռադուկանուի խոսքը մեջբերում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ US Open-ի կանանց մենախաղի եզրափակիչում Ռադուկանուն 6։4, 6։3 հաշվով հաղթել էր 19-ամյա կանադացի Լեյլա Ֆերնանդեսին՝ նվաճելով առաջին տիտղոսը կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում