14:42  ,  17 սեպտեմբերի, 2021

«Ռեալը» ներկայացրել է երրորդ համազգեստը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է երրորդ համազգեստը նոր մրցաշրջանի համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համազգեստը զմրուխտյա գույնի է և ունի սև ու սպիտակ գծեր: Արքայական ակումբի տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է:

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից հետո մադրիդցիներն ունեն 10 միավոր և 3 առաջատարների թվում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում