13:13  ,  17 սեպտեմբերի, 2021

Եվրագավաթներ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Եվրոպայի լիգայում շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Վիկտոր Օսիմհենը («Նապոլի»), Խուանմին («Բետիս»), Մարիո Գյոտցեն («ՊՍՎ Էյնդհովեն») և Դեկլան Ռայսը («Վեստ Հեմ»):

Կոնֆերենցիաների լիգայում լավագույնի մրցանակին հավակնում են Լորենցո Պելեգրինին («Ռոմա»), Յոնաս Վինդը («Կոպենհագեն»), Դարիո Մարեսիչը (ԼԱՍԿ) և Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ խաղում (4:1) գոլի հեղինակ դարձած խորվաթ հարձակվող Ստիպե Պերիցան («Մաքաբի Թել Ավիվ»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում