12:40  ,  17 սեպտեմբերի, 2021

Մոուրինյոն դժգոհ է մնացել «Ռոմայի» խաղից

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տնային հաղթանակը 5:1 հաշվով:

«Ինձ ընդհանրապես չի գոհացնում մեր խաղը: Որակյալ խաղ չցուցադրեցինք: 2 օր առաջ մարզում էինք անցկացրել այդ ուղղությամբ, բայց եզրային պաշտպանները ճնշում չէին գործադրում, չէր բավականացնում ինտենսիվությունը, պարտվեցինք մի շարք մենապայքարներում:

Չեմ կարող ասել, որ շատ վատ խաղացինք, սակայն այս ելույթը լավն անվանել ևս չեմ կարող: Մեր կազմն ավելի ուժեղ է, քան մրցակցինը, սակայն չխաղացինք մեր հնարավորությունների առավելագույն սահմանով»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» փոխարինողների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: C խմբի մյուս խաղում նորվեգական «Բուդե-Գլիմտը» տանը 3:1 հաշվով հաղթել էր ուկրաինական «Զարյային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում