11:41  ,  17 սեպտեմբերի, 2021

«Սան Պաուլուն» հրաժեշտ է տվել Դանիել Ալվեսին

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը հեռացել է բրազիլական «Սան Պաուլուից»: Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2022 թվականի դեկտեմբեր, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նշվում էր, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից հետո Ալվեսը չի վերադարձել ակումբ աշխատավարձի պարտքերի պատճառով: Նա կարող է կարիերան շարունակել ԱՄԷ-ում կամ Սաուդյան Արաբիայում:

Հիշեցնենք, որ բրազիլացին պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ և նվաճել է 42-րդ տիտղոս:

Դանիել Ալվեսը 2019 թվականից էր հանդես գալիս «Սան Պաուլուում»: Կարիերայի ընթացքում լեգենդար պաշտպանը հանդես է եկել նաև բրազիլական «Բայայում», իսպանական «Սևիլիայում» ու «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English