10:05  ,  17 սեպտեմբերի, 2021

Արտյոմ Սիմոնյանն ու Ստեփան Օգանեսյանը` տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Աստրախանի «Վոլգարի» նորեկ Արտյոմ Սիմոնյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ տուրում «Վոլգարը» 1:1 հաշվով էր ավարտել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ տնային հանդիպումը, իսկ 26-ամյա կիսապաշտպանը 74-րդ րոպեին բացել էր հաշիվն՝ անվրեպ իրացրելով 11 մետրանոց հարվածը: Հայաստանի հավաքականի թեկնածուն փոխարինվել էր 84-րդ րոպեին:

Տուրի խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաև Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը, որը դուբլի հեղինակ էր դարձել «Մետալուրգի» դեմ հաղթական խաղում (2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում