00:52  ,  17 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» վստահ հաղթանակն ու օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայում անցկացվեցին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները:

C խմբում ընդգրկված իտալական «Ռոման» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Բուլղարիայից ժամանած Սոֆիայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի փոխարինողների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:

C խմբի մյուս խաղում նորվեգական «Բուդե-Գլիմտը» տանը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինական «Զարյայի» նկատմամբ:

Լոնդոնի «Տոտենհեմը» G խմբում 2:2 հաշվով ավարտեց ֆրանսիական «Ռենի» դեմ արտագնա հանդիպումը:

A խմբում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցներից ավստրիական ԼԱՍԿ-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով ուժեղ գտնվեց ֆիննական ՀԻԿ-ից:

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

ՀԻԿ (Ֆինլանդիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 0:2 (տեսանյութ)

Դարիո Մարեսիչ, 17, Կրիստոֆ Մոնսչեյն, 89

B խումբ

«Ֆլորա» (Էստոնիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 0:1

Դարկո Լեմաջիչ, 54

«Անորտոսիս» (Կիպրոս) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 0:2

Ուենսի Մենիգ, 42, Ռիկարդո Գոմես, 68

C խումբ

«Ռոմա» (Իտալիա) – «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)՝ 5:1 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 25, 62, Ստեֆան Էլ Շարավի, 38, Ջիանլուկա Մանչինի, 82, Տեմի Աբրահամ, 84 – Գրեհեմ Քարեյ, 10

Հեռացում՝ Յանիկ Վիդսչուտ, 80 (ԲԿՄԱ)

«Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 3:1

Ուլրիկ Սալտնես, 48, Օլա Սոլբակեն, 49, Ուիլյամ Պելեգրինո, 60 – Արտյոմ Գրոմով, 90+1

D խումբ

«Յաբլոնեց» (Չեխիա) - «Կլուժ» (Ռումինիա)՝ 1:0

Վացլավ Պիլար, 51

Հեռացում՝ Մարիո Կամորա, 51 («Կլուժ»)

«Ռանդերս» (Դանիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 2:2

Սիմոն Պլեսինգեր, 27, Սիմոն Գրավես, 68 – Յորդի Կլասի, 24, Վանգելիս Պավլիդիս, 34

E խումբ

«Սլավիա» (Չեխիա) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)՝ 3:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Բա, 18, Յան Կուչտա, 84, Իվան Շչրանց, 88 – Կևին Բերենս, 70

Հեռացում՝ Պոլ Ջեքել, 40 («Ունիոն Բեռլին»)

F խումբ

«Լինքոլն» (Ջիբրալթար) - ՊՍՕԿ (Հունաստան)՝ 0:2

Չուբա Ակպրոմ, 45+2, Ալեքսանդրու Միտրիտա, 62

«Սլովան» (Սլովակիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:3 (տեսանյութ)

Էզեկյել Հենտի, 21 – Յոնաս Վինդ, 18, 68 (11մ), Ջենս Սթեջ, 41

G խումբ

«Ռեն» (Ֆրանսիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2 (տեսանյութ)

Ֆլավեն Տաիտ, 23, Գաետան Լաբորդե, 73 – Լոիկ Բադե, 11 (ինքնագոլ), Պյեր-Էմիլ Հոյբերգ, 76

«Մուրա» (Սլովենիա) - «Վիտես» (Հոլանդիա)՝ 0:2

Սոնդրե Տրոնստադ, 30, Ուսամա Դարֆալու, 69

H խումբ

«Կայրաթ» (Ղազախստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 0:0

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում