22:38  ,  16 սեպտեմբերի, 2021

Եվրոպայի լիգա. «Լոկոմոտիվը» փրկվեց Նաիր Տիկնիզյանի հեռացումից հետո, արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայում սեպտեմբերի 16-ին անցկացվում են խմբային փուլի առաջին տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Քիչ առաջ ավարտվեցին 8 խաղեր:

E խմբում ընդգրկված Մոսկվայի «Լոկոմոտիվը» 1:1 հաշվով ավարտեց ֆրանսիական «Մարսելի» հետ տնային հանդիպումը: «Լոկոմոտիվի» նորեկ, ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը 58-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից, սակայն ռուսական ակումբը վերջնամասում կարողացավ խուսափել պարտությունից:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Թոմաս Ստրակոշա, 75 (ինքնագոլ)

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Մարսել» (Ֆրանսիա)՝1:1 (տեսանյութ)

Գիրանո Կերկ, 89 – Չենգիզ Ունդեր, 59 (11մ)

Հեռացում՝ Նաիր Տիկնիզյան, 58 («Լոկոմոտիվ»)

F խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:1 (տեսանյութ)

Միլան Ռոդիչ, 75, Ալեքսանդր Կատաի, 85 – Գալենո, 76

«Միտյուլանդ» (Դանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:1 (տեսանյութ)

Գուստավ Իսակսեն, 3 – Կիրիլ Դեսպոդով, 32

G խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 2:1 (տեսանյութ)

Էզեկյել Պալասիոս, 37, Ֆլորիան Վիրց, 69 – Ռայան Մայե, 8

«Բետիս» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4:3 (տեսանյութ)

Խուան Միրանդա, 32, Խուանմի, 35, 53, Բորխա Իգլեսիաս, 53 – Ալբիան Այեթի, 15, Յոսիպ Յուրանովիչ, 27 (11մ), Անտոնի Ռալստոն, 87

H խումբ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 0:2 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 22, Դեկլան Ռայս, 50

«Ռապիդ» (Ավստրիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 0:1 (տեսանյութ)

Պոլ Օնուաչու, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ