22:01  ,  16 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում իտալական «Ռոման» կընդունի Սոֆիայի ԲԿՄԱ-ին: Հայտնի է իտալական ակումբի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի փոխարինողների թվում:

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Մանչինի, Սմոլինգ, Կալաֆիորի, Դիավարա, Վիլյար, Պերես, Պելեգրինի, Էլ Շարավի, Շոմուրոդով։

Սեպտեմբերի 16-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: C խմբում ընդգրկված են նաև ուկրաինական «Զարյան» և նորվեգական «Բուդե-Գլիմտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում