21:53  ,  16 սեպտեմբերի, 2021

ԱԱ-2023. Կանանց Հայաստանի հավաքականը մեկնարկեց խոշոր պարտությամբ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը խոշոր պարտությամբ մեկնարկեց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում:

F խմբի առաջին տուրում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Նորվեգիայի հավաքականին և պարտվեց 0:10 հաշվով: 3 գոլ դաշտի տերերը խփեցին առաջին խաղակեսում, ևս 7 անգամ աչքի ընկան ընդմիջումից հետո: Հեթ-տրիկի հեղինակ դարձան նորվեգական «Ռոսեբնորգի» հարձակվող Լիզա-Մարիա Ուտլանդը և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Կարոլինե Հանսենը:

F խմբում ընդգրկված են նաև Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները: Սեպտեմբերի 21-ին հայկական թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լեհաստանի հավաքականին:

Կանանց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլ, F խումբ, առաջին տուր

Նորվեգիա – Հայաստան՝ 10:0

Գուրո Բերգսվանդ, 10, Կարոլինե Հանսեն, 28 (11մ), 78, 90+4, Կարինա Սաևիկ, 38, Լիզա-Մարիա Ուտլանդ, 47, 79, 87, Յուլի Բլակստանդ, 62, Էլիզաբեթ Տերլանդ, 90

Հայաստան. Լենա Անդրիասյան, Արմինե Խաչատրյան, Մարիա Սախինովա, Նորա Եղյան, Աննա Դալլաքյան, Սիդնեյ Վերմիլիոն, Օլգա Օսիպյան, Լիանա Ղազարյան, Անի Ղուկասյան, Անի Կարապետյան, Մարալ Արթին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում