20:28  ,  16 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Կայրաթը» Կամո Հովհաննիսյանի հետ մեկնարկեց ոչ ոքիով

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը» 0:0 հաշվով ավարտեց Կիպրոսի «Օմոնիայի» դեմ տնային հանդիպումը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

H խումբ

«Կայրաթ» (Ղազախստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում