19:51  ,  16 սեպտեմբերի, 2021

«Չելսիի» ֆուտբոլիստի տունը թալանել են Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ

Լոնդոնի «Չելսիի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռիս Ջեյմսի տունը թալանել են: Այդ մասին 21-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ Ջեյմսը «Չելսիի» կազմում մասնակցում էր ռուսական «Զենիթի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը (1:0):

Չարագործները ֆուտբոլիստի տանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել են թանկարժեք իրեր, Չեմպիոնների լիգայի ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ոսկե մեդալներն ու Եվրո-2020-ի արծաթե մեդալը:

Ռիս Ջեյմսն Ինստագրամում հրապարակել է կողոպուտի տեսանյութը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ