13:51  ,  5 հոկտեմբերի, 2012

Հայ անվանի մարզիկների պատասխանը պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում պատգամավորների եւ կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին ուղղած հարցում Հայաստանի մարզիկների մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերում որակել էր «խայտառակ»։ Սպորտի նախարարը «խայտառակ» ձեւակերպումը համարել էր անընդունելի։

Այս հարցուպատասխանի կապակցությամբ հոկտեմբերի 5-ին մի խումբ անվանի հայ մարզիկներ բաց նամակ են գրել։

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որի արժանիքը միմիայն շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելու հանգամանքն է, բացահայտ հեգնական ու անհարգալից տոնով եւ ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի, մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում նաեւ թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում: Մեր պայքարն էլ մեր հաղթանակներն են, այո՛ մեր հայրենիքի համար մենք էլ հաղթանակներով ենք պայքարում: Եվ ո՞վ է հեգնանքով արտահայտվում մարզաշխարհի մասին, մարդ, որի հանրօգուտ որեւէ գործի մասին որեւէ մեկը թե Հայաստանում, եւ թե Հայաստանի սահմաններից դուրս տեղյակ չէ:
Շոումեն Գարիկի անհայտ եղբայրը, սպորտի վերաբերյալ բաժակաճառերի մակարդակով լուծվող հարցերի մասին խոսելուց առաջ, նախ պետք է իրեն նեղություն տար գիտակցել, որ սպորտաշխարհի մարդիկ, ի տարբերություն «պարապ զվռնող», իրենց ՄԻԱԿ համարող քաղաքական գործիչիկների, բաժակաճառերի ժամանակ քիչ են ունենում, քանի որ օրվա մեծ մասն անց են կացնում մարզադահլիճներում: Ցավալի է, որ սպորտի մասին հարց է հնչեցնում, սպորտից բացահայտ հեռու կանգնած եւ սպորտի հետ բոլորովին առնչություն չունեցած մեկը:
Վերջում նշենք, որ ցավոք մեր սպորտային եւ մարզական էթիկան մեզ թույլ չի տալիս պատասխանել Լ. Մարտիրոսյանին իրեն իսկ պահվածքով վաստակածին համապատասխան ձեւով:

Ալբերտ Ազարյան, օլիմպիական խաղերի չեմպիոն
Հոկսեն Միրզոյան, օլիմպիական խաղերի չեմպիոն
Իսրայել Միլիտոսյան, օլիմպիական խաղերի չեմպիոն
Արմեն Նազարյան, Եվրոպայի յոթակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն
Ռոբերտ Էմմիյան, Եվրոպայի չեմպիոն եւ ռեկորդակիր
Արսեն Ջուլֆալակյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եւ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Սամսոն Խաչատրյան, Եվրոպայի չեմպիոն
Հռիփսիմե Խուրշուդյան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Վաղինակ Գալստյան, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն
Տիգրան Մարտիրոսյան, աշխարհի չեմպիոն
Ռոման Ամոյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Կարեն Մնացականյան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն
Մելինե Դալուզյան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր
Հարություն Դերմիշյան, Եվրոպայի պատանիների առաջնության մրցանակակիր
Արման Երեմյան, Եվրոպայի մրցանակակիր 
Արտակ Մալումյան, աշխարհի առաջնության մրցանակակիր
Նազիկ Ավդալյան, աշխարհի չեմպիոն
Հրաչյա Ջավախյան, օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, Եվրապայի չեմպիոն
Գարիկ Հարությունյան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Առաքել Միրզոյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր
Հովհաննես Դավթյան, աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակից
Անդրանիկ Հակոբյան, աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության մրցանակակիր
Արթուր Ալեքսանյան, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Գոռ Հարությունյան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
Արմեն Նազարյան (ձյուդո), Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակից
Նորայր Բախտամյան, Եվրոպայի բազմակի չեմպիոն
Մեխակ Ղազարյան, Եվրոպայի չեմպիոն
Հովհաննես Դանիելյան, Եվրոպայի չեմպիոն
Քրիստինե Նաջարյան, աշխարհի կրկնակի չեմպիոն
Արթուր Դավթյան, Եվրոպայի մրցանակակիր
Արթուր Խաչատրյան, Եվրոպայի մրցանակակիր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում