17:45  ,  16 սեպտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլը

Մոլդովական «Շերիֆի» վինգեր Ադամա Տրաորեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն գոլի հեղինակ:

Լավագույնն է ճանաչվել 26-ամյա մալիացի ֆուտբոլիստի գոլը Դոնեցկի «Շախտյորի» դեմ հաղթական խաղում (2:0): Քվեարկության արդյունքում Տրաորեն առաջ է անցել Անտե Ռեբիչից («Միլան»), Ջեկ Գրիլիշից («Մանչեսթեր Սիթի») և Ջորդան Հենդերսոնից («Լիվերպուլ»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Սեբաստիան Հալերը («Այաքս»), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դ.»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում