Մոլդովական «Շերիֆի» վինգեր Ադամա Տրաորեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն գոլի հեղինակ:
Լավագույնն է ճանաչվել 26-ամյա մալիացի ֆուտբոլիստի գոլը Դոնեցկի «Շախտյորի» դեմ հաղթական խաղում (2:0): Քվեարկության արդյունքում Տրաորեն առաջ է անցել Անտե Ռեբիչից («Միլան»), Ջեկ Գրիլիշից («Մանչեսթեր Սիթի») և Ջորդան Հենդերսոնից («Լիվերպուլ»):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են Սեբաստիան Հալերը («Այաքս»), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դ.»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»):
Sheriff winger Adama Traore takes home the prize! #UCLPOTW | @Heineken | #UCL pic.twitter.com/n8FV7Ho559
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 16, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում