17:33  ,  16 սեպտեմբերի, 2021

Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հյուրերի հաղթական գոլն 86-րդ րոպեին խփեց Մաիլսոն Լիման:

Ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև «Նորավանքը», որը նվազագույն հաշվով հաղթել էր Գյումրիի «Շիրակին»: Քառորդ եզրափակիչի վերջին 2 մասնակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 17-ին:

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Մաթար Բադջիե, 41 – Արտյոմ Ավանեսյան, 18, Մաիլսոն Լիմա, 86

Սեպտեմբերի 17

«Վան» - «Սևան»՝ 15։30

ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 19։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով