16:55  ,  16 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնայի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում Կումանին

«Բարսելոնայի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի փոխարինող է փնտրում եւ կարող է այս ամիս հեռացնել հոլանդացի Ռոնալդ Կումանին, հաղորդում է Cuatro-ն։ Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հիասթափված է թիմի խաղից Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» 0։3 հաշվով պարտությունից հետո Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։

Այս ամիս «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կխաղա «Գրանադայի», «Կադիսի» եւ «Լեւանտեի», Չեմպիոնների լիգայում՝ պորտուգալական «Բենֆիկայի» դեմ։ Եթե այդ խաղերում թիմը դրական արդյունքի չհասնի, Կումանը կհեռացվի։

Մարզիչի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում