15:41  ,  16 սեպտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը՝ «Կադիսի» հայտացուցակում (ֆոտո)

«Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Դիասը ներկայացրել է թիմի հայտացուցակը Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Սելտա» - «Կադիս» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա Հարոյանը մասնակցել է 3 խաղի, բոլորը՝ մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում