Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում Աստրախանի «Վոլգարը» 1:1 հաշվով է ավարտել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ տնային հանդիպումը:
«Վոլգարի» կազմում խաղի հաշիվը 74-րդ րոպեին բացել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը: 26-ամյա կիսապաշտպանն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը և երկրորդ գոլը խփել ընթացիկ առաջնությունում: Սիմոնյանը փոխարինվել է 84-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց հյուրերը խփել են պատասխան գոլը:
«Վոլգարը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը հանդես էր գալիս ռուսական «Տոմում», որի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսի 30-ին։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում