14:26  ,  16 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ-ում հանդես եկող 5 ֆուտբոլիստուհիներ՝ Հայաստանի Մ-17 հավաքականում

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, նախապատրաստվելով Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլին, սեպտեմբերի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Թիմի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է ԱՄՆ-ում հանդես եկող 5 խաղացողների:

Դարպասապահներ

Էլլա Դե Կրոյֆ - «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ)

Լաուրա Հովհաննիսյան - «Շիրակ աղջիկներ»

Պաշտպաններ

Նաիրա Կատիկյան - «Շիրակ աղջիկներ»

Աննա Մարգարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Սյուզաննա Հակոբյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Աննա Եղյան - «Շիրակ աղջիկներ»

Սվետլավա Ալեքսանյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Ֆրանչեսկա Խաչատուրյան - «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ)

Տատիանա Գրիգորյան - «Սթրայքերս» (ԱՄՆ)

Կիսապաշտպաններ

Մարիամ Մակարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Դիանա Մելիքբեկյան - «Ուրարտու աղջիկներ»

Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ»

Ռոզալինա Երիցյան - «Փյունիկ աղջիկներ»

Թամարա Սահակյան - «Հայասա»

Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ»

Արաքսիա Ամիրյան - «Ուրարտու աղջիկներ»

Լարա Քասաբյան - «Փյունիկ աղջիկներ»

Վանա Դերդերյան - «Սվեփ Գոլդ» (ԱՄՆ)

Մեղրի Համփարյան - «Սվեփ» (ԱՄՆ)

Հարձակվողներ

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»

Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»

Արինա Գալստյան - «Փյունիկ աղջիկներ»

Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Միլենա Ավետիսյան - «Գյումրի աղջիկներ»

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 21-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ կկայանան Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման B 2 խմբի հանդիպումները։ Նույն խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Լիտվայի և Ղազախստանի թիմերը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով